Հանդիպում Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանի հետ

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր աշխատանքային հանդիպում է անցկացրել ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանի մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Պրոբացիայի ծառայության կողմից դատարան ներկայացվող խորհրդատվական զեկույցների բովանդակային փոփոխություններին առնչվող մի շարք հարցեր:

Փոխնախարարի կողմից խնդիր է դրվել համապատասխան իրավական ակտի լրամշակման արդյունքում որակական նոր մակարդակ սահմանել Պրոբացիայի ծառայության կողմից ներկայացվող զեկույցների բովանդակություններում: Այդ համատեքստում քննարկվել են նաև Պրոբացիայի շահառուների համար ռիսկերի ու կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքի ներդրման ուղղությամբ տարված աշխատանքները, ինչպես նաև նախանշվել են առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ իրավական ապահովման առաջնահերթությունները:

 

«Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագիրը իրականացնում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը` իր գործընկերներ «Աստղացոլք» ՀԿ-ի,  «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի հետ համատեղ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով  գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում:  
Ծրագրի բյուջեն կազմում է 25 միլիոն ՀՀ դրամ, որից 22,5 միլիոն դրամը տրամադրվել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից:   Ծրագրի տևողությունն է` 2018թ. հունիսի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ը:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվում է Եվրոպական միության կողմից: