«Անմտություն է կուտակային վճարները պահել, որովհետև սեպտեմբերին վերադարձնելու են». ՍԴ անդամ

Արմնյուզի հարցազրույցը ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի հետ։

ՍԴ որոշումից անմիջապես հետո եղան երկու տարբեր մեկնաբանություններ։
Մասնավորապես ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց,
որ մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը գործելու է և քաղաքացիները
պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները, մինչդեռ դիմող կողմը՝
ի դեմս Արծվիկ Մինասյանի, հայտարարեց, որ ՍԴ որոշմամբ ամրագրված ժամկետի նպատակը օրենքների
փոփխությունը և համապատասխանեցում է ՍԴ որոշմանը, այլ որ թե պարտադիր բաղադրիչի գործարկումը։
Ի վերջո, քաղաքացիներն ի՞նչ պետք է անեն՝ վճարե՞ն պարտադիր վճարները, թե՞ ոչ։
 

ՍԴ–ն միակ դատարաններից
է աշխարհում, որ իրավունք ունի իր որոշումների՝ ուժի մեջ մտնելու ժամկետը փոփոխի։ Մեր
բոլոր որոշումները ոչ միայն վերջնական են, այլև ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
Սակայն երբ որ դատարանը գտնում է, որ, առաջին հերթին, իրավական անվտանգության տեսակետից
մենք կարող ենք քայքայել երկրի ամբողջ իրավական՝ տվյալ դեպքում սոցիալական ապահովության
համակարգը, մենք իրավունք ունենք որոշակի ժամկետով հնարավորություն տանք իրավասու մարմիններին,
տվյալ դեպքում՝ Ազգային ժողովին և Կառավարությանը, որպեսզի այդ ժամկետում նրանք, կոպիտ
ասած, «թարազու բերեն», մեր ասածի շրջանակներում կատարեն փոփոխությունները և օրենքը
դարձնեն սահմանադրական։

Կա նման պրեզումցիա. ցանկացած
օրենք սահմանադրական է, մինչև չենք ասել, որ դա հակասահմանադրական է։

Հիմա պիտի վճարե՞ն, թե՞ ոչ։

Մենք ի՞նչ ենք ասել, մենք
ասել ենք՝ մինչև սեպտեմբերի 30-ը այս համակարգը գործում է։ Մենք ասել նեք՝ մեր հակասող
ճանաչելը, մեր իրավական որոշումը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 30-ից, սակայն պարզից
էլ պարզ է՝ մեր որոշման ամենավերջին կետերից մեկում էլ հստակ նշված է, որ հակասհմանադրական
ճանաչված դրույթները չպետք է գործածել։ Սա մեկ։



Երկրորդ, մենք հատուկ շեշտել ենք, որ բոլոր այն դեպքերում, երբ մինչև այդ եղել են տարաբնույթ
մոտեցումներ նաև մեր աշխատակարգային որոշման վերաբերյալ, երբ որ կասեցրել էինք պատասխանատվությունը,
և մոտ 127.000 հոգուց, կարծեմ, գումարները պահել են, դրանք պիտի վերադարձվեն։ Եթե դու
հիմա չես վերադարձնելու, վերադարձնելու ես սեպտեմբերից հետո։ Եթե դու մինչև սեպտեմբեր
որևէ բան պահես, սեպտեմբերին ես վերադարձնելու։ Ուրեմն անմտություն է ուղղակի հիմա
պահել, որովհետ բոլոր դեպքերում սեպտեմբերին վերհաշվարկ կատարելու ես, մարդկանց փողերը
հետ ես վերադարձնելու։

ՍԴ–ն նախորդ իր մեկնաբանության ժամանակ ասել էր հետևյալը՝ դուք
կարող եք կիրառել պարտադիրը, բայց ով չի կիրառում, նա չի տուգանվում։ Դա նշանակում
է, որ հիմա աշխատողները կարող են իրենց գործատուներից պահանջել և ասել՝ մի՛ կիրառեք
պարտադիրը և պետք է պահում չլինի։

Այո, այո։

Բայց եթե գործատուն, այնուամենայնիվ ստիպողաբար պահի...

Նա պիտի վերադարձնի։

Ուրեմն ավելի խելամիտ է հիմիկվանից չպահե՞լը։

Այո, իհարկե։

Ի՞նչ է լինելու այն ընկերությունների
հետ, որոնք որ վճարել են պարտադիրը։

Այդ հարցին մենք անդրադարձել
ենք մեր որոշման վերջին կետում, ուղղակի պահանջել ենք, որ այդ մարդկանց հետ կատարեն
վերահաշվարկ։ Եթե վերցրել եք, հետ տվեք փողերը, եթե չէ, ուրմեն սեպտեմբերին հետ կտաք։

Ես ճի՞շտ եմ հասկանում։ Այս պահից սկսած որևէ մեկը չի կարող
այդ վճարը պահել, որովհետև արդեն իսկ այդ վճարը համարվում է հակասհմանադրական։

Այո, միանշանակ։ Ու հակասահմանադրական
ճանաչված նորմը չպետք է կիրառվի՝ անկախ նրանից, որ մենք ասել ենք՝ սեպտեմբերից է ուժի
մեջ մտնում։ Շատ պարզ իրավիճակ է։

Ես կարող եմ նաև բացատրել,
թե ինչու դատարանը չէր կարող իր որոշման ուժի մեջ մտնելը չհետաձգել մինչև սեպտեմբեր։
Մենք գործ ունենք մոտ 50 օրենքի հետ, Կառավարության 70 որոշման հետ, Կենտրոնական բանկի
30 թե 40 որոշումների հետ։ Մենք չէինք կարող իրավական քաոս ստեղծել երկրում և ասել,
որ հենց այսօրվանից այդ ամբողջ նորմատիվ իրավական ակտերը չեն գործում, ոչնչացնում ենք։
Դրա համար ողջամիտ ժամկետ է տրված, և ես վստահ եմ, որմեր իրավասու մարմինները կհասցնեն
մինչև սեպտեմբերի 30-ը կատարել Սահհամանդրական դատարանի որոշումը։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն, ինքնին, հակասահմանադրակա՞ն
է, թե՞ հակասահմանադրական է այն մոդելը, որը մեզ մոտ է։

ՍԴ–ն չի ասել, որ այդ
մոդելն, ինքնին, հակասահմանադրական է։ Մենք ասել ենք, որ այն մոդելը, այն իրավական
մեխանիզմները, որոնք մեզ առաջադրվել են այս՝ գործող օրենքով, Սահմանադրության հետ ունեն
լուրջ խնդիրներ։

Հաշվապահների կողմից հարց է բարձրացբվում, որ գործող էլեկտրոնային
հաշվետվությունների համակարգը ավտոմատ է հաշվարկում և պահում կուտակային պարտադիր վճարը։
Ի՞նչպես պետք է վարվեն հաշվապաները։

Ես ասեմ, որ թյուրիմացություն
չլինի։ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որն ընդունվել է և բողոքարկվել է
մեզ մոտ, մինչև սեպտեմբերի 30-ը գործում է, ուստի այդ վճարումները՝ էլեկտրոնային է
թե ոչ էլեկտրոնային, գործատուները, այո՛, կարող են պահանջել և ավտոմատ հաշվարկել մինչև
սեպտեմբերի 30-ը։

Այսինքն՝ ՍԴ–ն թողնում է մարդկանց հայեցողությանը, կարող են
պահել, կարող են՝ ոչ։

Այո, այո, այլ ելք մենք
չունենք։ Բայց ինչքան պահել են, սեպտեմբերի 30-ից հետո հետ են տալու, դա հարյուր տոկոս։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել Արմնյուզ հեռուստաընկերության
«Բանաձև» հաղորդաշարի առցանց տարբերակում։