ԴԱՍԸՆԹԱՑ. «Առողջության և այլ հիմքերով խտրականության արգելքը ՄԻԵԿ և ՎԵՍԽ համաձայն»

Եվրոպայի Խորհուրդը` Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համատեղ հրավիրում է մասնակցելու «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ԵՄ/ԵԽ համատեղ ծրագրի շրջանակում կազմակերպվող մեկօրյա դասընթացին` «Առողջության և այլ հիմքերով խտրականության արգելքը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի համաձայն» թեմայով:

Դասընթացը տեղի կունենա 2015թ. փետրվարի 28-ին: Սեմինարը կվարեն տեղացի փորձագետներ Տաթևիկ Ղարիբյան և Հասմիկ Հարությունյանը: Սեմինարը տեղի կունենա Գավառ քաղաքում` Խալդի հյուրանոցում (Կենտրոնական հրապարակ 4):

Տեղերը սահմանափակ են` 30 մասնակից:

Խնդրում ենք գրանցվել միայն այն անձանց, ովքեր վստահ են, որ կմասնակցեն վերապատրաստմանը:

Լրացուցիչ տեղեկությունների և սեմինարին գրանցվելու համար խնդրում ենք դիմել Տաթևիկ Ղարիբյանին` 091 50-10-27 համարով կամ մասնակցությունը հաստատող նամակ ուղարկել tatevik@csi.am էլ. հասցեին` նշելով Ձեր անուն–ազգանունը, կազմակերպությունը, որը ներկայացնում եք և կոնտակտային հեռախոսահամարը: Տաթևիկ Ղարիբյանի հետ կապվելու անհնարինության դեպքում կարող եք գրել Զառա Սահակյանին zara@csi.am հասցեով կամ զանգահարել 010 57-43-17: