ԹՐԵՅՆԻՆԳ ԵՎ ՄՐՑՈՒՅԹ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Թեմա– «Անչափահասների
գործերով արդարադատության հիմնախնդիրների լուսաբանման առանձնահատկությունները»

Անցկացման օրըմայիսի 18-19-ը

ՎայրըԱղվերան

ՎարողներՄիրա Անտոնյան, ս.գ.թ., ԵՊՀ դասախոս, ՀՕՖ
ԵԱԿՀ գործադիր տնօրեն

Արման Դանիելյան, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի
նախագահ

Հայկ Խեմչյան, Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության
համակարգող

Օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնը
Միջազգային բանտային բարեփոխումներ կազմակերպության և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի
հետ համագործակցությամբ կազմակերպում է վերապատրաստում լրագրողների համար՝ «Անչափահասների գործերով արդարադատության հիմնախնդիրների
լուսաբանման առանձնահատկությունները»
թեմայով։

Վերապատրաստմանը մասնակցած լրագրողները հնարավորություն կունենան
մասնակցելու անչափահասների արդարադատության վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթի։
Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան մրցանակներ։

Բոլոր հետաքրքրված լրագրողները կարող են լրացնել մասնակցության հայտը և ուղարկել mery@csi.amև zara@csi.amէլեկտրոնային
փոստի հասցեներով մինչև ս.թ. մայիսի 16-ը ներառյալ։

Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն լրացուցիչ։

Տեղեկությունների համար դիմել Մերի Ալեքսանյանին 010 57 43
17 հեռախոսահամարով կամ գրել
mery@csi.amհասցեով։

Մասնակցության հայտը ներբեռնել այստեղից: