Փակման միջոցառում՝ «Հայաստանում եւ Վրաստանում կանխարգելիչ մոնիթորինգի մեխանիզմների զարգացման միջոցով խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի նվազեցումը» ծրագիր:

PRI publications

31 Օգոստոսի 2018, Երևան  Այսօր ՔՀԻ գրասենյակում տեղի ունեցավ  «Հայաստանում եւ Վրաստանում կանխարգելիչ մոնիթորինգի մեխանիզմների զարգացման միջոցով խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի նվազեցումը» ծրագրի փակման միջոցառումը: Կառավարությունից, աղգային ժողովից, դեսպանատներից և ՀԿ-ներից ավելի քան քառասուն ներկայացուցիչ մասնակցեց միջոցառմանը:

Ծրագրի շրջանակներում հայերեն է թարգմանվել չորս թեմատիկ փաստաթուղթ և մեկ կարճ տեղեկատվական նյութ, որոնք հետևյալ ձեռնարկի մաս են կազմում՝ «Ազատաղրկման վայրերում մշտադիտարկում իրականացնելու գործիք. ռիսկային գործոնների կառավարում՝ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կանխարգելման նպատակով»: Նշված նյութերը  ներկայացվել և տարածվել են միջոցառման ժամանակ:

 

Թարգմանված հրապարակումներն են՝

  1. Կանայք ազատազրկման վայրերում. ձեռնարկ գենդերային զգայուն մշտադիտարկման համար;

  2. Ինստիտուցիոնալ մշակույթն ազատազրկման վայրերում. կանխարգելիչ մշտադիտարկմնա հիմունքները

  3. ԼԳԲՏԻ անձինք ազատազրկման վայրերում. կանխարգելիչ մշադիտարկման հիմունքները; 

  4. Անվտանգության և արժանապատվության հակակշռումը բանտերում. կանխարգելիչ մշադիտարկման հիմունքները;

  5. Միջադեպերի կառավարումը և անկախ հետաքննությունների անցկացումը. խոշտանգումները և դաժան վերաբերմունքը կանխարգելելու նպատակով ռիսկային գործոնների քննարկում:

Հրապարակումները պատրաստվել են «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության՝ «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի նվազեցումը Հայաստանում և Վրաստանում կանխարգելիչ մշտադիտարկման մեխանիզմների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ ​​