Ղրղզստանից ժամանած պատվիրակությունը Հայաստանում

2018թ հոկտեմբերի 22-27-ին PROСВЕТ «Гражданское просвещение молодежи через элементы культуры и искусства» ծրագրի շրջանակներում Ղրղզստանից Հայաստան էր ժամանել 15 հոգուց բաղկացած պատվիրակություն։ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն վերջիններիս համար կազմակերպել էր քառօրյա դասընթացների շարք մեդիայի հետ համագործակցության, հանրային/ քաղաքական արշավների և այլ առնչվող թեմաների շուրջ։ Մասնակիցները հանդիպեցին արվեստի տարբեր ոլորտների՝ նկարչությունից մինչև երաժշտություն, ներկայացուցիչների, երիտասարդ քաղաքական գործիչների հետ, ովքեր կիսվեցին իրենց մասնագիտական, ինչպես նաև հեղափոխական փորձով։ 

Տեսահոլովակը պատրաստել են ծրագրի մասնակիցները՝ այս ձևաչափով կիսվելով Հայաստանից ստացած իրենց տպավորություններով։