Կանայք Ազատազրկման Վայրերում․ ձեռնարկ գենդերային զգայուն մշտադիտարկման համար

Սույն փաստաթուղթը հանդիսանում է Միջազգային բանտային բարեփոխում (PRI) և Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիա (APT) կողմից մշակված Ազատազրկման վայրերի մշտադիտարկման գործիքի մի մասը: Այն նպատակ ունի վերլուծություն և գործնական ուղեցույց տրամադրել մշտադիտարկում իրականացնող մարմիններին, այդ թվում՝ ազգային կանխարգելիչ մեխանիզմներին, ազատազրկման վայրեր այցելություններ կատարելու ընթացքում իրենց կանխարգելիչ մանդատն առավել արդյունավետ օգտագործելու գործում աջակցություն ցուցաբերելու համար:

Գործիքն ուղղված է աջակցություն ցուցաբերելու այդ մարմիններին ՝ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի միջավայրին նպաստող համակարգային ռիսկերը հայտնաբերելու և վերացնելու գործում:

Այն ներառում է՝

Թեմատիկ փաստաթղթեր. Նրանցում ներկայացված են ավելի լայն թեմաների վերլուծություններ, որոնք կբարելավվեն մշտադիտարկման համապարփակ մոտեցման շնորհիվ, կանոնադրությունների և փորձի ուսումնասիրություններ քրեական արդարադատության գործընթացում՝ կենտրոնանալով գենդերային, սեռական կողմնորոշման կամ ինստիտուցիոնալ մշակույթի վրա:

Տեղեկատվական նյութեր. Դրանք տրամադրում են գործնական ուղեցույց, թե ինչպես մշտադիտարկման մարմինները կարող են կենտրոնանալ մի շարք համակարգային խնդիրների վրա, որոնք խոշտանգումների կամ դաժան վերաբերմունքի բարձր ռիսկային գործոններ են, ինչպիսիք են՝ անձնական խուզարկությունը կամ բանտի անձնակազմի աշխատանքային պայմանները:

Բոլոր ռեսուրսները կարող եք գտնել նաև օնլայն տարբերակով www.penalreform.org և www.apt.ch: Հասանելի են նաև ռուսերեն, ֆրանսերեն և իսպաներեն տարբերակները: